Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները վերականգնել են նախաինկյան ժամանակաշրջանի առաջնորդի դեմքը

19:05, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
Գիտնականները վերականգնել են նախաինկյան ժամանակաշրջանի առաջնորդի դեմքը

30 տարի է անցել այն ժամանակից, երբ հայտնաբերվել է նախաինկյան Մոչիկա քաղաքակրթության բարձրաստիճան դեմքերից մեկի՝ Առաջնորդ Սիպանի դամբարանը: Այս տարելիցի կապակցությամբ պերուական թանգարանում ցուցադրվել է նոր ցուցանմուշ՝ առաջնորդի արձանը՝ վերականգնված դեմքով:

Նա ապրել է 3-րդ դարում, նրա մնացորդները հայտնաբերվել են 1987 թվականին Պերուի հյուսիսի Սիպան ավանում: Մոչիկաների զարգացած քաղաքակրթությունը Պերուի հյուսիսային ափերին գոյություն է ունեցել 1-8-րդ դարերում:

Անթրոպոլոգները դեմքը վերականգնել են՝ անալիզի ենթարկելով գանգն ու դիմային ոսկորները: Նրա գանգը մեծապես վնասված է եղել հողի ու թանկարժեք քարերի ծանրությունից, սակայն համակարգչային մոդելավորումը կարողացել է իրականացնել վիրտուալ վերականգնում:

Հնագետները կարծում են , որ Առաջնորդ Սիպանը մահացել է 45-55 տարեկանում, ունեցել է 167 սմ հասակ: Ընդ որում, նրա արտաքինը համանման է եղել Պերուի ժամանակակից բնակիչների արտաքինին:

20360 | 0
Facebook