Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում ընտրությունների օրը 11 մարդ է սպանվել

14:35, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Վենեսուելայում ընտրությունների օրը 11 մարդ է սպանվել

Վենեսուելայի Սահմանադրական ասամբելայի ընտրությունների օրը՝ հուլիսի 30-ին, սպանվել է 11 մարդ, փոխանցում է Lenta-ն: Սպանվածների թվում 13, 16 և 17 տարեկան երեք անչափահաս կա: Ինչպես նաև հաղորդվում է ողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում 96 ձերբակալվածի մասին: AFP գործակալության հաղորդմամբ՝ ընտրությունների քաղաքացիների մասնակցությունը կազմել է 41,5%: Ասամբլեայի աշխատանքի արդյունքներով՝ պետության ղեկավարը պլանավորում է հանրաքվեի դնել նոր սահմանադրության ծրագիրը: Քաղաքացիների զանգվածային ցույցերը, սոցիալիստների դժգոհությունները շարունակվում են Վենեսուելայում ապրիլի սկզբից: Վերջինները դժգոհում են երկրի տնտեսական վիճակից և արտահերթ ընտրություններ պահանջում:

9112 | 0
Facebook