Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածից 14 մարդ է մահացել

12:45, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածից 14 մարդ է մահացել

Հնդկաստանի արևելքում՝ Օրիսա նահանգում, կայծակի հարվածից առնվազն 14 մարդ է մահացել, ևս 6-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Odisha Sun Times պարբերականը:
     Ավելի մեծ թվով զոհեր գրանցվել են Բհադրակ շրջանում, այստեղ զոհվել է 5 մարդ: Հարևան Բալասոր և Կենդրապարա շրջաններում զոհվել է 3-ական մարդ: Զոհեր կան նաև Բենսպալ, Անգուլ և Սուդարգարհ շրջաններում:
     Հնդկաստանում ամեն տարի կայծակի հարվածներից 100-ավոր մարդիկ են զոհվում: Ավելի մեծ թվով զոհեր լինում են նախամուսոնային և մուսոնային սեզոններին՝ մայիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ 2016թ. այս երկրում կայծակնահարությունից 415 մարդ է մահացել:
     Կայծակները շոգից և ջրհեղեղից հետո մահացածությունների թվով բնական 3-րդ աղետն են Հնդկաստանում: 2016թ. այստեղ շոգից մահացել է 700, ջրհեղեղից՝ 475 մարդ:

8605 | 0
Facebook