Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Փհենյանին է ցուցադրում իր ռազմական հզորությունը

12:00, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ն Փհենյանին է ցուցադրում իր ռազմական հզորությունը

ԱՄՆ-ն հայտնել է THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին, փոխանցում է BBC-ն: Ինչպես նաև Կորեական թերակղզու երկինք են բարձրացվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1 ռմբակոծիչները: Այդ փորձարկումներն ու մանևրներն առաջին պատասխանն են դարձել Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռային փորձարկումներից հետո: B-1 ռմբակոծիչները համատեղ զորավարժություններ են անցկացրել նաև Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ:
     Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Պեկինին այն բանի համար, որ վերջինը բավարար ջանքեր չի գործադրում հյուսիսկորեական սպառազինության ծրագրի դադարեցման համար՝ շարունակելով «միլիարդավոր դոլարներ» վաստակել Փհենյանի հետ գործարքից:

8410 | 0
Facebook