Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամերիկյան 755 դիվանագետ պետք է լքի Ռուսաստանը». Պուտին

10:05, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
«Ամերիկյան 755 դիվանագետ պետք է լքի Ռուսաստանը». Պուտին
     ԱՄՆ դիվանագիտական անձնակազմը Ռուսաստանում կկրճատվի 755 հոգով ու կլինի ճիշտ այնքան, որքան ռուսական դիվանագետների թիվն է ԱՄՆ-ում՝ 455 մարդ յուրաքանչյուր կողմից: Այս մասին Вести-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
    

Ամերիկացի դիվանագետները կզրկվեն Մոսկվայում միաժամանակ մի քանի հաստատություն ունենալու հնարավորությունից:
     «Ինչո՞ւ այժմ, որովհետև ամերիկյան կողմը ոչ մի բանով չսադրված քայլեր ձեռնարկեց, ինչը կարևոր քայլ դարձավ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հարցում: Մենք բավական երկար սպասեցինք՝ հուսալով, թե ինչ-որ բան կբարելավվի, հույսեր ունեինք, թե ինչ-որ բան կփոխվի: Բայց, ըստ ամենայնի, դա շուտ չի լինի: Մենք պարտավոր ենք ցույց տալ, որ ոչինչ անպատասխան չի մնում»,- ասել է Պուտինը:
     Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցառումների մեծ հավաքածու ունի։

8435 | 0
Facebook