Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոս Անջելեսում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

09:40, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Լոս Անջելեսում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Քալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում բեռնատարը մխրճվել է մայթին կանգնած մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 8 մարդ է վիրավորվել, նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, քաղաքի Միդ Ուիլշիր կոչվող շրջանում, հայտնում է Fox News-ը:

Ոստիկանության ներկայացուցիչների նախնական տվյալների համաձայն՝ կատարվածն ահաբեկչություն չէ, այլ ճանապարհատրանսպորտային հերթական պատահար:

Բեռնատարի վարորդը չի փորձել փախչել կամ թաքնվել տեղի ունեցածից հետո, այժմ նրան հարցաքննում է տեղի ոստիկանությունը:

Լոս Անջելեսում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ
9893 | 0
Facebook