Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է եղել. կան զոհեր

15:20, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
Գերմանիայի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է եղել. կան զոհեր

Գերմանիայի Կոնստանց քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, հաղորդում է Spiegel Online-ը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 4:30-ի սահմաններում: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ ու հատուկջոկատայիններ, քանի որ հարձակում գործածների թվի մասին տեղեկատվություն չի եղել: Ակումբի այցելուները խուճապահար փախուստի են դիմել, կամ էլ՝ թաքնվել:
     Պարզվել է, որ զոհերից մեկն այցելու է, մյուսը՝ հենց հարձակում գործած տղամարդը՝ 34 տարեկան: Նա մահացել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:
     Հաղորդվում է, որ վիրավորվել է 3 մարդ, այդ թվում՝ նաև ոստիկան:
     Քննության վարկածով՝ հարձակվողը գործել է ինքնուրույն, հարձակման դրդապատճառները, սակայն, հայտնի չեն:

10455 | 0
Facebook