Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2 զոհ և 17 վիրավոր՝ տրիբունայում հրմշտոցի պատճառով

14:45, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
2 զոհ և 17 վիրավոր՝ տրիբունայում հրմշտոցի պատճառով

Յոհանեսբուրգում կայացած ընկերական հանդիպման ընթացքում երկու երկրպագու է մահացել՝ հրմշտոցի արդյունքում։ Հարավաֆրիկյան «Կայզեր Չիֆս» և «Օրլանդո Փայրեթս» թիմերի հանդիպման ընթացքում երկրպագուները փորձել են 87 հազար հանդիսական տեղավորող տրիբունայից խաղադաշտ դուրս գալ։ Հրմշտոցի արդյունքում 2 երկրպագու մահացել է, ևս 17-ը՝ վիրավորվել։ Չնայած հրմշտոցին՝ հանդիպումը չի դադարեցվել և ավարտվել է «Կայզեր Չիֆս»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

11701 | 0
Facebook