Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական երկրները կսաստկացնեն Կատարի շրջափակումը

14:10, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
Արաբական երկրները կսաստկացնեն Կատարի շրջափակումը

Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Եգիպտոսի արտգործնախարարները կարող են տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառել արդեն իսկ շրջափակման մեջ գտնվող Կատարի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով արաբական «Ալ Հայաթ» թերթին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արաբական քառյակը, որ Դոհայի շրջափակման նախաձեռնողն է, խորհրդակցություն կանցկացնի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որպեսզի քննարկի, թե որքանով է Կատարը կատարել իր առջև դրված պահանջները:
     Սպասվում է, որ այսօր կայանալիք հանդիպման ընթցքում արաբական 4 երկրների արտգործնախարարներն այնպիսի պատժամիջոցներ կսահմանեն, որոնք աստիճանաբար կազդեն Կատարի տնտեսության վրա:

7602 | 0
Facebook