Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու». Անահիտ Բախշյանը՝ վարչապետին

15:50, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
«Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու». Անահիտ Բախշյանը՝ վարչապետին
     Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում մասնավորապես ասվում է․
    
     «Պարոն վարչապետ!!!
     Դուք այսօր Ջերմուկից ուղիղ վերադարձել եք Երևան` առանց հանդիպելու ճանապարհի վրա գտնվող գյուղերի, մասնավորապես Չիվա և Ռինդ գյուղերի բնակիչների հետ, որտեղ անհամբեր սպասում էին Ձեզ, որպեսզի իրենց դարդերը պատմեն։ Քանի որ Դուք չլսեցիք իրենց, իսկ ես լսեցի, ուրեմն փոխանցում եմ Ձեզ իրենց դարդերն ու միանում իրենց պահանջներին։
     1. Պարզվում է՝ այս բնակավայրերում շատ արջեր կան և մարդիկ ոչ միայն ֆիզիկական բռնության են ենթարկվում, այլև հոգեկան վախի։ Մի՞թե հնարավոր չի այս ժողովրդին ազատել արջերի հարձակումներից, որոնք վնասում են նաև այգիները, նամանավանդ եղել են նման դեպքեր։
     2. Լրջորեն բողոքում են ոռոգման ջրի գնից, գյուղից հեռու այգիները ջրելու համար վճարում են ժամը 2000 դրամ` առանց ջրաչափի, իսկ այգին ջրվում է 17-20 ժամում, խեղճ գյուղացիների վաստակածն ի՞ նչ է, որ ջուրն այդքան թանկ է, այն էլ այն ջուրը, որը տալիս է բնությունը։ Գյուղերում երիտասարդ չի մնում, հեռանկար չեն տեսնում գյուղում, այնինչ այս տարածաշրջանում գյուղատնտեսական ոլորտում կարող են լուրջ հաջողություններ ունենալ երիտասարդները։
     3. Հաջորդ խնդիրը սա է՝ ճանապարհի Չիվա գյուղին հարակից հատվածում գյուղացիներն իրենց գեղեցիկ բերքն ու բարիքը վաճառում են ուղղակի հողի վրա։
     Անընդհատ խոսում եք զբոսաշրջությունը խթանելու մասին։ Գյուղացիներն առաջարկում են այդ հատվածում գեղեցիկ վաճառասեղաններ տեղադրել ու քաղաքակիրթ ձևով կազմակերպել այդ ընտիր մրգերի ու բանջարեղենի
     առևտուրը, որը կգրավի
     զբոսաշրջիկներին և որքան կօգտվեն գյուղացիները։ Լավ, չեմ հասկանում, մի՞թե Վայոց Ձորի մարզպետը չի կարող այս պարզ խնդիրը լուծել ու գոհացնել ժողովրդին։
     Պարոն Վարչապետ, եթե այս խնդիրները ուշադրության արժանացնեք, տարածաշրջանի ժողովուրդը շատ շնորհակալ կլինի, իսկ Դուք պարտավոր եք լսել նրանց, Աստված չանի արջը մեկին վնասի, Ձեր խիղճը Ձեզ հանգիստ չի տալու։ Ի դեպ, մարզպետն ի՞նչ գործի է, ինչո՞ւ չի լսում իր ժողովրդին»։
7403 | 0
Facebook