Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հյուսիսային Կորեայի հրթիռները կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին. Կիմ Չեն Ին

15:20, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Հյուսիսային Կորեայի հրթիռները կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին. Կիմ Չեն Ին
     Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հրթիռներն ունակ են հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին, փոխանցում է Interfax-ը: Հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդպիսով նա իր «մեծ ուրախությունն» է հայտնել հաջող փորձարկման կապակցությամբ:
     Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հյուսիսային Կորեան «Հվասոն-14» երկրորդ հրթիռն է փորձարկել: Թռիչքը կազմել է 998 կմ 47 րոպեում: «Վերլուծաբանները կարծում են, որ այժմ Փհենյանը հնարավորություն ունի սպառնալ ԱՄՆ-ի մեծ մասին, այդ թվում՝ Լոս Անջելեսին և Չիկագոյին»,- գրում է Associated Press գործակալությունը:
11803 | 0
Facebook