Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում

14:25, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Սահմանային իրադրությունն՝ անցած շաբաթվա ընթացքում
     Հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է․ տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետեր:
     «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է ԱՀ ՊՆ, ՊԲ հաղորդագրության մեջ:
3438 | 0
Facebook