Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել

14:00, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել

Բուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Մեր լողորդուհի Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 59,27 վայրկյան ժամանակում և գերազանցել է մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը: Անի Պողոսյանը և Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ) 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:

2800 | 0
Facebook