Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքվում սուպերմարկետից գողություն կատարած հաճախորդին փակել են սառնարանում

14:10, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Բաքվում սուպերմարկետից գողություն կատարած հաճախորդին փակել են սառնարանում

Բաքվում սուպերմարկետից գողություն կատարած հաճախորդին փակել են սառնարանում և պահել մինչև գիտակցությունը կորցնելը, հայտնում է Vesti.az-ը: Դեպքի մասին պատմել է 37-ամյա Ֆիրուզ Ղահրամանովը: Նա պատմել է, որ սուպերմարկետ է գնացել իր ընկերոջ՝ Նովրուզ Սադիևի հետ: Խանութի ադինիստրատորը հայտնել է, որ նրանք թանկարժեք ածելի են գողացել և պահանջել վճարել 750 մանաթ (մոտ 440 դոլար): Ադրբեջանական կայքը նշում է, որ Սադիևը համաձայնել է և ասել, որ կգնա տուն և կբերի գումարը: Մի քանի ժամ անց նա զանգել է և ասել, որ չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Դրանից հետո ադմինիստրատորը և պահակները ուժով նրա ընկերոջը փակել են սառնարանում և պահել այնտեղ մինչև գիտակցությունը կորցնելը: Դրանից հետո նրան հանել են սառնարանից, սակայն պահել սուպերմարկետում մինչև գիշեր, որից հետո բաց են թողել: Ընկերները հայտնել են, որ դիմել են ոստիկանություն:

6198 | 0
Facebook