Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննադատել են Իրանի տիեզերական արձակումները

13:35, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները քննադատել են Իրանի տիեզերական արձակումները
     ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարություն են տարածել, որում քննադատում են Իրանի տիեզերական արձակումները, փոխանցում է Kommersant-ը: ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, և երկրները պլանավորում են իրենց մտավախությունները շարադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում: «Իրանը՝ փորձարկելով «Սիմորգ» հրթիռակիրը, կրկին ցուցադրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հետ անհամատեղ գործունեությունը: Բանաձևը կոչ է անում Իրանին չձեռնարկել բալիստիկ հրթիռների հետ կապված որևէ գործողություն»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցային ցուցակը՝ բացատրելով դա իրանական հրթիռի վերջին փորձարկմամբ:
5415 | 0
Facebook