Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է, ժեստերի լեզուն պաշտոնական դառնա ՀԱՀ-ում

18:05, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Հնարավոր է, ժեստերի լեզուն պաշտոնական դառնա ՀԱՀ-ում

ՀԱՀ իշխանությունները չեն բացառում, որ ժեստերի լեզուն կարող է ընգրկվել երկրի պաշտոնական լեզուների ցանկում: Հատկանշական է, որ այս պահին ՀԱՀ-ում պաշտոնական է համարվում 11 լեզու: Ժեստերի լեզուն պաշտոնապես ընդունելը նշանակում է, որ այն պետք է ուսուցանվի դպրոցներում, ինչպես նաև պետական կառույցներում պետք է աշխատանքի ընդունեն այս լեզվին տիրապետող մարդկանց, որոնք կկարողանան շփվել խուլուհամրերի հետ, ՀԱՀ լեզուների հարցերով խորհրդի խոսքերն է մեջբերում BBC News-ը:
     Այս նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել խուլուհամրերի շրջանում, նրանք նշել են, որ այն իրենց «ձայն կնվիրի»:

10668 | 0
Facebook