Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

14:35, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
     Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան, ով մեղադրվում է դրամական միջոցների հափշտակության համար, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, փոխանցում է TASS-ը՝ հղում անելով Ուզբեկստանի գլխավոր դատախազությանը: Ավելի վաղ հաղորդվել է Գյուլնարայի հանդեպ 6 հոդվածով մեղադրանքի առաջադրման մասին: Ուզբեկստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Տաշքենդի շրջանային դատարանը Գյուլնարային մեղավոր է ճանաչել հանցանք գործելու համար, և որպես պատիժ է ընտրվել 5 տարվա ազատազրկումը: Ինչպես նաև հաղորդվում է, որ հանցավոր խմբի բաժնետոմսերը, որի գործունեությանը մասնակից է եղել Քարիմովան, հայտնաբերվել են մի շարք երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկա պահին շարունակվում են հանցավոր խմբի այլ բաժնետոմսերի հաստատման հարցով օպերատիվ-քննչական միջոցառումները և դրանց վերադարձը Ուզբեկստան: Ըստ նշված երկու քերական գործի՝ Ուզբեկստանի քաղաքացիներին և շահերին հասցված վնասի ընդհանուր չափը կազմել է ավելի քան 1 տրիլիոն ուզբեկական սում, 1,65 միլիարդ դոլար և 26,1 միլիոն եվրո:
8203 | 0
Facebook