Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի արտաքին պարտքն ավելացել է». Ռաֆայել Ավդալյան

15:35, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
«Ադրբեջանի արտաքին պարտքն ավելացել է». Ռաֆայել Ավդալյան

Ադրբեջանի արտաքին պարտքը 2017 թվականի առաջին կիսամյակին նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2,8%-ով` կազմելով 7,1 մլրդ դոլլար: Ըստ ՀՆԱ-ի` մեկ շնչին բաժին ընկնող արտաքին պարտքը կազմում է 1232 մանաթ կամ 725 դոլար: Բնականաբար, նավթի գների ներկա իրավիճակի պահպանման պայմաններում շարունակվելու է արտաքին պարտքն աճել: Պատճառները շատ պարզ են. մի քանի տարի առաջ պետության կողմից մի շարք վարկային պայմանագրեր սկսել են նոր մտնել կիրառության մեջ ու դեռ շարունակելու են մտնել, կնքվել նորերը` առաջացած ֆինանսական բացը լրացնելու համար: Գաղտնիք չէ, որ այդ երկրի բյուջեն հիմնականում սնուցվում է նավթագազային ռեսուրսների վաճառքից, իսկ նավթի` 2,5 անգամ գնանկումը համաշխարհային շուկայում վերջին տարիներին հանգեցրել է արտաքին պարտքի ստաբիլ կերպով մեծացմանը: Շղթայի շարունակականությունը դրսևորվում է նաև երկրի արտաքին առևտրաշրջանառության կրճատման, որը կազմում է գրեթե 3,5 անգամ, ռազմական ծախսերին հատկացվող գումարների կրճատման` գրեթե 40% և այլ գերակա ուղղությունների ֆինանսավորումների կրճատման մեջ: Բնականաբար մոտ ապագայում արտաքին պարտքը կշարունակի աճել` նավթի գնանկման արդյունքում առաջացած ֆինանսական դիֆիցտի կողմից ստեղծված վակուումը լրացնելու համար: Իսկ ազդեցությունն իրեն արդեն ուշացնել չի տալիս` առաջ բերելով ալիևյան կլանի կողմից իրականացվող կառավարման արդյունավետության կորստի և հասարակության շրջանում օրեցօր մեծացող դժգոհության:

5922 | 0
Facebook