Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատրաստ է ստորագրել հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

11:20, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Թրամփը պատրաստ է ստորագրել հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը: Այս մասին, ինչպես գրում է RIA Novosti-ն, հայտնել է Սպիտակ տունը: ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան հայտնել է, որ Թրամփը ծանոթացել է օրինագծի հետ և հավանություն տվել: Ավելի վաղ 98 սենատորների աջակցությամբ ընդունվել էր նշված 3 երկրների դեմ նոր պատժամիջոցների մասին նախագիծը: Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել էր ԱՄՆ-ի նոր սահմանափակող միջոցներին և Վաշինգթոնին կոչ արել կրճատել Ռուսաստանում իր դիվանագետների թիվը:

8447 | 0
Facebook