Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշում հայտնաբերվել է 33-ամյա պայմանագրային զինծառայողի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով

22:55, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Տավուշում հայտնաբերվել է 33-ամյա պայմանագրային զինծառայողի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով

Հուլիսի 28-ին` ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի (ծնված 1984թ., Թումանյանի զ/կ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով:
     Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
     ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

6264 | 1
Facebook