Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանը պետք է ինքնուրույն լինի իր պաշտպանական քաղաքականության մեջ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

17:00, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
«Հայաստանը պետք է ինքնուրույն լինի իր պաշտպանական քաղաքականության մեջ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանը պետք է ինքնուրույն լինի ռազմական համագործակցության հարցում որոշումներ կայացնելիս: Այսօր ՀՀ ԱԻՆ աշխատակիցների և նրանց ամերիկացի ու բրիտանացի գործընկերների համատեղ վարժանքների ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
     Միլզը նշել է, որ Հայաստանը սերտ համագործակցություն կարող է ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ`Միացյալ Նահանգների հետ, բայց անհրաժեշտ է, որ նման հարցերում Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնի:
     Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց միևնույն ժամանակ, անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ, դաշինքի դրոշի տակ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբիայում: Միլզի խոսքով` ռազմական ոլորտում Հայաստանի փոխգործակցությունն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ «զրոյական արդյունքով խաղ չէ»:

5359 | 0
Facebook