Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեծանվորդը ծառի տակ ոսկով և թղթադրամներով լի պայուսակ է մոռացել

17:15, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Հեծանվորդը ծառի տակ ոսկով և թղթադրամներով լի պայուսակ է մոռացել

Բեռլինում հեծանվորդը ծառի տակ պայուսակ է մոռացել, որում մոտ 1 կգ կշռով ոսկե ձուլակտորներ և թղթադրամներ են եղել` 3500 եվրո:

Դեպքը տեղի է ունեցել Բեռլինի Նոյքյոլն շրջանում, հուլիսի 27-ին: Հեծանվորդը պայուսակը դրել է ծառի տակ, որպեսզի կողպի իր հեծանիվը: Այնուհետև պայուսակը ծառի տակ մոռանալով` նա հեռացել է: Թանկարժեք պայուսակը քիչ անց գտել է քաղաքի մեկ այլ բնակիչ ու անմիջապես հանձնել այն ոստիկաններին:

17494 | 0
Facebook