Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան տոնավաճառի ժամանակ պոկվել է ատրակցիոնի նստարանը. կա զոհ ու վիրավորներ

03:20, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ամերիկյան տոնավաճառի ժամանակ պոկվել է ատրակցիոնի նստարանը. կա զոհ ու վիրավորներ

2 օր առաջ ԱՄՆ Օհայո նահանգում տոնավաճառի բացման տոնախմբությունն ավարտվել է ողբերգությամբ: Ատրակցիոններից մեկի՝ «Հրե գունդ»-ի աշխատանքի ժամանակ, որը 12 մ բարձրության վրա պտտվելիս է եղել մեծ արագությամբ, պոկվել է նստարանների մի ամբողջ շարք: Մարդիկ մեծ արագությամբ օդ են նետվել, ապա բախվել գետնին: 18-ամյա մի տղա տեղում մահացել է, 7 հոգի հիվանդանոցում են, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ատրակցիոնն անցած է եղել տեխնիկական բոլոր զննումները:

Այգում հետախուզություն է սկսվել, բոլոր ատրակցիոնները ժամանակավորապես փակ են:

Ամերիկյան տոնավաճառի ժամանակ պոկվել է ատրակցիոնի նստարանը. կա զոհ ու վիրավորներ
Ամերիկյան տոնավաճառի ժամանակ պոկվել է ատրակցիոնի նստարանը. կա զոհ ու վիրավորներ
10467 | 0
Facebook