Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան պատժամիջոցները և Ռուսաստանի պատասխան քայլերը 1.5%-ով նվազեցրել են Մոսկվայի արտարժութային և էլեկտրոնային բորսաների ինդեքսները

15:20, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ամերիկյան պատժամիջոցները և Ռուսաստանի պատասխան քայլերը 1.5%-ով նվազեցրել են Մոսկվայի արտարժութային և էլեկտրոնային բորսաների ինդեքսները

Ամերիկյան պատժամիջոցներն ու Ռուսաստանի պատասխան քայլերը 1.5%-ով նվազեցրել են Մոսկվայի արտարժութային և Էլեկտրոնային բորսաների ինդեքսները:
     Այսօր Ռուսաստանի բորսային ինդեքսները նվազում են, անգամ այն դեպքում, երբ նավթի համաշխարհային գներն աճման միտում ունեն: Մոսկվայի արժութային բորսայի ինդեքսը նվազել է 1.5%-ով, իսկ Էլեկտրոնային բորսայի ինդեքսը` 1.49%-ով:

Փորձագետների կարծիքով` ռուսական ինդեքսների անկումը պայմանավորված է ԱՄՆ Սենատի կողմից ՌԴ հանդեպ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատմամբ, ինչպես նաև Մոսկվայի պատասխան գործողություններով:
     Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն այսօր ևս հաստատել է Ռուսաստանի, Հս. Կորեայի և Իրանի հանդեպ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագիծը: Ավելի վաղ այն արժանացել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանը:

5209 | 0
Facebook