Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ներկայացվել է սարք, որը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից դրա իսպառ բացակայության պայմաններում

00:05, շաբաթ, 29 հուլիսի, 2017 թ.
Ներկայացվել է սարք, որը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից դրա իսպառ բացակայության պայմաններում

Տորոնտոյում գործող Sonnet Labs ընկերությունը վերջերս ներկայացրել է համալիր սարք, որը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից այն վայրերում, որտեղ այն առհասարակ գոյություն չունի: Այն իրենից ներկայացնում է թվային ռադիոկայան, որն աշխատում է հեռավոր ռադիոկապի միջակայքերից որևէ մեկով: Ընդ որում, ռադիոկայանի հետ կապ հաստատելու համար սմարթֆոնին անգամ Wi-Fi պետք չէ (թեև այդ հնարավորությունն էլ կա): Բավական է հեռախոսը լարով միացնել կայանին և այն նորից կապի մեջ կլինի:

Sonnet համակարգը կարող է ինքնաբերաբար միանալ սովորական կապի բացակայության դեպքում: Սարքը անփոխարինելի կդառնա ճանապարհորդների համար, ինչպես նաև՝ տարերային աղետների ժամանակ:

Ներկայացվել է սարք, որը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից դրա իսպառ բացակայության պայմաններում
Ներկայացվել է սարք, որը հնարավորություն է տալիս օգտվել բջջային կապից դրա իսպառ բացակայության պայմաններում
6835 | 0
Facebook