Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը մեղադրվում է 6 հոդվածով

15:05, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը մեղադրվում է 6 հոդվածով

Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Գյուլնարան, մեղադրվում է մի քանի հոդվածով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուզբեկստանի գլխավոր դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ վարչությունը հայտնել է, որ Քարիմովային մեղադրանք է առաջադրվել Ուզբեկստանի ՔՕ 168, 178, 182, 189, 228 և 243-րդ հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: 2016թ. նոյեմբերին ուզբեկական լրատվամիջոցները հայտնել էին Գուլնարայի թունավորման, ապա հուղարկավորման մասին, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվել էին: Նրա հայրը՝ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովը, մահացել էր 2016-ի սեպտեմբերի 2-ին:

6337 | 0
Facebook