Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի նկարն աճուրդի ժամանակ վաճառվել է 30 հազար դոլարով

13:35, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Թրամփի նկարն աճուրդի ժամանակ վաճառվել է 30 հազար դոլարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը, որը նախնական 9 հազար դոլարով ցուցադրվել էր Նեյթ Դ. Սանդերս աճուրդի տանը, վաճառվել է 29.184 դոլարով, փոխանցում է Life.ru-ն: Հայտնի չէ, թե ով է ձեռք բերել նկարը: Իր ստորագրությամբ այս նկարն ԱՄՆ նախագահը նկարել էր 2005թ. բարեգործական ակցիայի շրջանակներում: Նկարում պատկերված է նրան պատկանող աշտարակը՝ Trump Tower-ը: Հայտնի է նաև, որ այդ ակցիային մասնակցել են նաև սենատոր Ջոն Մաքքեյն ու դերասանուհի Շարլիզ Թերոնը:

Աղբյուրը` life.ru
5469 | 0
Facebook