Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ստամբուլում հորդառատ անձրևներն ու կարկուտը կաթվածահար են արել բնակիչների կյանքը

12:45, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ստամբուլում հորդառատ անձրևներն ու կարկուտը կաթվածահար են արել բնակիչների կյանքը
     Երեկ երեկոյան Ստամբուլում սկսված հորդառատ անձրևներն ու կարկուտը կաթվածահար են արել բնակիչների կյանքը, փոխանցում է TRT հեռուստաալիքը: Կարճ ժամանակահատվածում փողոցները ջրի տակ են հայտնվել: Դադարեցվել են ավիաչվերթները, կաթվածահար է եղել տրանսպորտի աշխատանքը: Որոշ շրջաններում տանիքներ են փլուզվել, կոտրվել են ապակիները: Ստամբուլի եվրոպական հատվածում բազմաթիվ տներ և գրասենյակներ են ջրի տակ հայտնվել: Քաղաքապետարանը կոչ է արել բնակիչներին զգոն լինել, նախապես միջոցներ ձեռնարկել և առանց անհրաժեշտության քաղաքում չօգտվել տրանսպորտից: Հաղորդվում է նաև, որ Քյուչյուքչեքմեձե և Քաղըթհանե շրջաններում կայծակը մի քանի մեքենա է վնասել, ինչպես նաև վնասվել է մզկիթներից մեկի մինարեթը:
6393 | 0
Facebook