Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում հակատանկային ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել

11:12, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Արցախում հակատանկային ականի վրա «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Նովրուզլու կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա, պայթունի հետևանքով տուժածներ չկան:
     Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:

9010 | 0
Facebook