Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել

14:15, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Իրանը հրթիռակրի հաջող փորձարկում է իրականացրել

Իրանը հայտարարել է հրթիռակրի հաջող փորձարկման մասին, փոխանցում է Svoboda.org-ը: Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Սիմորգ» հրթիռակիրը կարող է 250 կգ կշռով արբանյակ դուրս բերել 500 կմ բարձրությամբ ուղեծիր: Ավելի վաղ Իրանը հայտնել էր «Սայյադ-3» հրթիռների ստեղծման մասին, որոնք կարող են խոցել ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքել, թևավոր հրթիռներ և ուղղաթիռներ: Ավելի վաղ՝ հուլիսին, ԱՄՆ-ն նոր տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռի փորձարկման: Վաշինգթոնը մեղադրում է Թեհրանին ՄԱԿ-ի բանաձևերը խախտելու համար, Իրանն իր հերթին հերքում է երկրում նման հրթիռների առկայությունը:

8377 | 0
Facebook