Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցներին

11:20, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցներին

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի Սենատը Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենք է ընդունել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին վկայում են քվեարկության արդյունքները: Փաստաթղթի օգտին քվեարկել է 100 սենատորներից 98-ը, 2-ը դեմ են եղել: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ (419-3) փաստաթուղթ էր ընդունել: Այժմ փաստաթուղթը պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով իրավունք ունի վետո սահմանելու: Նոր սահմանափակող միջոցներն ուժի մեջ մտնելու դեպքում կարող են ամենամասշտաբայինը դառնալ 2014թ. սկզբից:

7833 | 0
Facebook