Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանին կվիրահատեն

10:30, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Անհրաժեշտության դեպքում Հրաչյա Հարությունյանին կվիրահատեն

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն):
     Բժիշկներն այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն: Ավելի վաղ Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննել են տեղի բժիշկները, ովքեր նշել են, որ վիրահատությունն անխուսափելի է և չի բացառվում, որ այն կատարվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿ:

3157 | 0
Facebook