Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մամուլի խոսնակները պետք է փորձեն ոչ թե բամբասանքներով կամ իրար վրա ցեխ լցնելով զբաղվել, այլ հարցը լուծել իրավական դաշտում. Լ. Դոյդոյան. «Հրապարակ»

09:50, ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Մամուլի խոսնակները պետք է փորձեն ոչ թե բամբասանքներով կամ իրար վրա ցեխ լցնելով զբաղվել, այլ հարցը լուծել իրավական դաշտում. Լ. Դոյդոյան. «Հրապարակ»

«Մամուլի խոսնակները պիտի կա­րողանան կատարել իրենց հստակ գործառույթները, և եթե ինչ-որ բան ճիշտ չէ, ապա պետք է փորձել ոչ թե բամբասանքներով կամ իրար վրա ցեխ լցնելով զբաղվել, այլ հարցը լուծել իրավական դաշտում»,- մեզ հետ զրույցում, անդրա­դառնալով մամուլի մի քանի խոսնակների կողմից լրատվամիջոցների «սև ցուցակ» կազմելուն, ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Լիանա Դոյդոյանը: «Եթե ինֆորմացիայի ազա­տության հետ կապված խնդիր կա, ապա այն գուցե պետք է լուծել դատական կար­գով կամ էլ գերատեսչության ավելի բարձր ներկայացուցչի, դիցուք՝ կառավարության ղեկավարին նամակ ուղարկելով, փաստե­րը նշելով: Լրագրողական համայնքը գուցե նաև հանդես գա մամուլի խոսնակների աշխատաոճը դատապարտելով, և դրա­նից հետո մամլո խոսնակները, հարկավ, պետք է զգաստանան և նման պահվածք այլևս չդրսևորեն: Ես դեմ եմ, որ նման սուբյեկտիվ մոտեցումներ լինեն լրատվա­միջոցների հանդեպ»,- ասաց Դոյդոյանը»,-գրում է թերթը:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4080 | 0
Facebook