Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը դուրս եկավ միջազգային մրցաշարի եզրափակիչ

22:05, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը դուրս եկավ միջազգային մրցաշարի եզրափակիչ
    
Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։ Հուլիսի 27-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն անցկացրեց երրորդ տուրի հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Կրասնոդարի երկրամասի մինչև 20 տարեկանների ընտրանին։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը։ Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:
3929 | 0
Facebook