Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ Կոտայքի մարզում. կրակել են Աբովյանում հայտնի «Պալաչի» տան ուղղությամբ

17:10, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Կրակոցներ Կոտայքի մարզում. կրակել են Աբովյանում հայտնի «Պալաչի» տան ուղղությամբ
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
7380 | 0
Facebook