Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

16:15, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

Արմավիրի մարզում Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածնի քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։ Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է։ Բարեբախտաբար, տանիքի տակ կանգնած թվով 6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմում և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են երեխայի անկումը կասեցնել և նրան տեղափոխել են հիվանդանոց:

6929 | 2
Facebook