Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես պայքարել խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ. գյուղնախն զգուշացնում է

17:25, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Ինչպես պայքարել խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ. գյուղնախն զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
     Նշենք, որ օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով, և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:
     Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:
     Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից:

4393 | 0
Facebook