Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Իրադարձություններ

Գյուղնախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու առաջարկներ է ընդունում

16:30, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Գյուղնախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու առաջարկներ է ընդունում

Գյուղատնտեսության նախարարությունը ներմուծվող պարարտանյութը տեղականով փոխարինելու նպատակով նախատեսում է հավաքագրել առաջարկներ՝ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:
    
     Այդ առնչությամբ, գյուղնախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.
    
     «Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ.

1) գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,

2) տնտեսական հիմնավորումը և արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները և 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

3) մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը և կազմը,

4) արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,

5) առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,

6) անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձևաչափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը և շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

7) առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման և դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:

Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.

1) ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,

2) մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,

3) արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,

4) արտադրանքի նվազագույն գին,

5) առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:

Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ agro@minagro.am էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ»:


    

2815 | 0
Facebook