Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք մեղք չենք, մեղքը դու ես». վիճաբանություն` «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում

15:35, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Մենք մեղք չենք, մեղքը դու ես». վիճաբանություն` «Սասնա ծռերի» գործով դատավարության ընթացքում

«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտնեց, որ մերժում է գործով փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Նշենք, որ դատարան ներս մտնելիս՝ ամբաստանյալները դարձյալ ոտքի չեն կանգնել: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրանց նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց.
     «Ձեր փաստաբաններին բազմիցս ասել եմ, որ Ձեզ բացատրեն ու ամեն անգամ սանկցիա չկիրառեմ: Ամբաստանյալներն էլ մեղք են, հա սենց տանում, բերում ենք»,- նշել է դատավորը: «Մենք մեղք չենք, մեղքը դու ես»,-տեղից բղավել է ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ):
     Շարունակելով դատական նիստը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը դատավորից բացատրություն է պահանջել, թե ինչու իր փաստաբանին՝ Մուշեղ Շուշանյանին, թույլ չեն տալիս ներկայանալ նիստերին, դատավորը նշել է, որ ոչ թե թույլ չեն տալիս, այլ Շուշանյանն ինքը չի ներկայանում նիստերին: Դատավորի այս պատասխանը վրդովեցրել է փաստաբաններին։ Փաստաբաններն ասացին, որ ապատեղեկատվություն է տարածում դատավորը, քանի որ փաստաբան Շուշանյանն ամեն նիստին ներկայանում է, սակայն դատական կարգադրիչները նրան թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ։

4163 | 1
Facebook