Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՃՈ-ն զգուշացնում է, թե որ փողոցներում կարելի է իրականացնել ուսումնական երթևեկություն

15:15, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ՃՈ-ն զգուշացնում է, թե որ փողոցներում կարելի է իրականացնել ուսումնական երթևեկություն
     ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երևանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։
     Եվս մեկ անգամ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներին հիշեցնում ենք վերը նշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները և հորդորում ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում։
     1. Ծարավ Աղբյուրի փողոց,
     2. Թբիլիսյան խճուղի,
     3. Թևոսյան փողոց,
     4. Էրեբունի փողոց,
     5. Արցախի փողոց,
     6. Ազատամարտիկների փողոց,
     7. Շիրակի փողոց,
     8. Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
     9. Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան):
13560 | 0
Facebook