Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի հանդեպ պատաժմիջոցները նոր սառը պատերազմ են հրահրում». USA Today

14:45, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Ռուսաստանի հանդեպ պատաժմիջոցները նոր սառը պատերազմ են հրահրում». USA Today

«Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է լավ գործ թվալ, բայց նոր սառը պատերազմի հրահրումը Միացյալ Նահանգները կարող է տանել սխալ ուղղությամբ: Պետք է ետ դառնալ ճանապարհից, որ տանում է դեպի բախում, այլ ոչ թե ավելի սեղմել գազի ոտնակը»,- USA Today-ում լույս տեսած հոդվածում գրում է RootsAction.org-ի քաղաքցիական ակտիվիստ Նորման Սոլոմոնը:
     Ըստ նրա` հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրինագիծը Ռուսաստանին մեղադրելու գաղափարի անփոփոխության մարմնացումն են, ինչը գրեթե թույլ չի տալիս մտածել այն մասին, թե ինչպես նվազեցնել երկու երկրների միջև միջուկային պատերազմի բռնկնման սպառնալիքը:
     Նախորդ ձմռանն ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին հետևյալ հայտարարությունն էր արել. «Մենք վերադարձնում ենք այն սպառնալիքները, որոնք առկա էին մինչ սառը պատերազմի մեկնարկը»: Առաջ տանելով Փերիի տեսակետը` հոդվածագիրը նկատել է. «Մենք նոր սառը պատերազմ ենք սկսում: Եվ թվում է, թե ակամայից ներգրավվում ենք միջուկային զինավառությունների նոր մրցավազքին»:
     Եզրափակելով` հեղինակը գրել է. «Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ակտիվ կողմնակիցները հարցականի տակ են դնում մարդկության ապագան»:

11754 | 0
Facebook