Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է տրանսգենդերներին կրկին արգելել ծառայել բանակում

21:20, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Թրամփը մտադիր է տրանսգենդերներին կրկին արգելել ծառայել բանակում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերադարձնել տրանսգենդերներին ամերիկյան բանակում ծառայելու արգելքը, որը չեղարկվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից, փոխանցում է DW-ն: «Խնդրում եմ, հաշվի առեք, որ ԱՄՆ-ի ադմինիստրացիան չի համաձայնի և թույլ չի տա տրանսգենդերներին ծառայել ամերիկյան զինված ուժերում ցանկացած կարգավիճում»,- թվիթերի իր էջում գրել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նա նման որոշում է ընդունել գեներալների և ռազմական փորձագետների հետ խորհրդակցություններից հետո: Այդ հայտարարությունը քննադատության է արժանացել Կոնգրեսի կողմից: Ազդեցիկ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը Թրամփի այդ քայլն «անտեղի» է անվանել: Պենտագոնը թույլ էր տվել տրանսգենդերներին ծառայել ամերիկյան բանակում 2016թ. հուլիսից:

5002 | 0
Facebook