Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև մեզ». Շավարշ Քոչարյան

14:35, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետության, այդ թվում նաև մեզ». Շավարշ Քոչարյան

«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,-այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե Հայաստանը զինված հարձակում է կազմակերպում Ադրբեջանի նկատմամբ: Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվել են, թե երբ է նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը։ Քոչարյանն ասել է, որ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա՝ արտաքին գործերի նախարարներն աշխատում են այդ ուղղությամբ: Անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, Քոչարյանն ասել է, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է. «Իսրայելը միշտ պատրաստ է զենք վաճառել ցանկացած պետություն, այդ թվում նաև մեզ: Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»,- ընդգծել է նա:

3267 | 0
Facebook