Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պակիստանուհուն զանգվածային բռնաբարության են ենթարկել գյուղական խորհրդի որոշմամբ

13:40, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
Պակիստանուհուն զանգվածային բռնաբարության են ենթարկել գյուղական խորհրդի որոշմամբ
     Մոտ 20 մարդ է ձերբակալվել Պակիստանի Մուլթան քաղաքում 17-ամյա աղջկան խմբակային բռնաբարության ենթարկելու որոշում կայացնելու համար: Այս մասին գրում է Pakistan Dawn թերթը: «Գյուղական խորհուրդը թույլատրել է բռնաբարել 17-ամյա աղջկան՝ որպես պատիժ նրա եղբոր կողմից 12-ամյա մեկ այլ աղջկա բռնաբարելու համար»,- տեղի լրատվամիջոցներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ հուլիսի սկզբին տեղի իշխանություններին է դիմել 12-ամյա աղջկա եղբայրը՝ խնդրելով պաշտպանել իր ընտանիքի պատիվը: Այդ նույն տղամարդը հետագայում «պատժել է» իր քրոջը բռնաբարողի քրոջը վերջինի ծնողների և գյուղական խորհրդի տղամարդկանց աչքի առջև:
     Նոյեմբերին հաղորդվել էր, որ նման դեպքի զոհ դարձած 44-ամյա պակիստանուհի Մուհթար Մայը մոդելի կարիերա է սկսել:
     Պակիստանում ու Աֆղանստանում դեռևս լայնորեն տարածված են ինչպես «պատվի սպանություններն», այնպես էլ՝ «պատվի բռնաբարությունները»:
10041 | 2
Facebook