Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեպի Ղարաբաղ միակ ուղին անցնում է Հայաստանով». Ֆրանկ Էնգել

14:30, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Դեպի Ղարաբաղ միակ ուղին անցնում է Հայաստանով». Ֆրանկ Էնգել
     Դեպի Ղարաբաղ միակ ուղին անցնում է Հայաստանով: Այս մասին ադրբեջանական Azeri today պարբերականին ասել է Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները: «Եթե հարկ լիներ Ղարաբաղի այցի մասին հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն, ապա ես դա կանեի: Եթե հնարավորություն լիներ մեկնել Ադրբեջանով, ապա ես դա կանեի: Սակայն դեպի Ղարաբաղ միակ ուղին անցնում է Հայաստանով, և այդ ամենը որևէ իմաստ չունի»,-ադրբեջանական պարբերականի հետ զրույցում ասել է Էնգելն, ով Ղարաբաղ այցի համար հայտնվել է Բաքվի «սև ցուցակում»: «Ես չեմ խնդրի ինձ հանել «սև ցուցակից»: Ես չեմ խնդրի Ադրբեջան այցի մասին, որ ինձ ձերբակալեն Ադրբեջանի ներքին իրավական նորմերի հիման վրա, որոնք հակասում են միջազգային իրավական նորմերին: Ադրբեջանը չի կարող շանտաժի ենթարկել պաշտոնյաներին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2017թ. գարնանն Էնգելն ամուսնացավ Տաթև Մանուկյանի հետ, հարսանիքը կայացավ Արցախի Հանրապետությունում:
5261 | 0
Facebook