Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամի պաշտպանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնեց

12:25, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամի պաշտպանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այսօր տեղի ունեցող դատական նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ է հայտնել և իր միջնորդությունը հիմնավորել է մի շարք հանգամանքներով:
     «Դուք խախտել եք իմ և պաշտպանիս դատավարական իրավունքները: Դուք չեք կարող փոխել բնության օրենքը և ժամանակը հետ վերադարձնել: Դուք պարբերաբար խախտում եք օրենքը և կամայականություն իրականացնում»,-հայտարարել է Սիմոնյանը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու:
     Նշենք, որ այս գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

4142 | 0
Facebook