Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դպրոցներում շինարարական աշխատանքները չկատարելու դեպքում պատժել». վարչապետ

11:40, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Դպրոցներում շինարարական աշխատանքները չկատարելու դեպքում պատժել». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում կրթության գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է մինչև օգոստոսի 25-ն ապահովել ՀՀ բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը։
     «Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական ու խիստ պատժամիջոցների կիրառում։ Ձեռնարկել միջոցներ սահմանամերձ համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաները ուսուցիչներով համալրելու ուղղությամբ։ Դպրոցներում կատարվող շինարարությունը ձգձգվում է, և սեպտեմբերի սկզբին աշակերտներին չեն կարողանում ապահովել պատշաճ պայմաններ, ուստի պետք է խստորեն հետևել այդ աշխատանքների իրականացմանը ժամկետների սահմաններում»,- հանձնարարել է վարչապետը:

9290 | 0
Facebook