Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դաշնակիցներին հորդորում է Սիրիայում կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, ոչ թե Ասադի դեմ

12:05, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ը դաշնակիցներին հորդորում է Սիրիայում կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, ոչ թե Ասադի դեմ

Միացյալ Նահանգներն իր դաշնակիցներին հորդորում է Սիրիայում կենտրոնանալ ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ պայքարի, այլ ոչ` Սիրիայի կառավարության և Ասադի դեմ: Այս մասին հաղորդում է CNN հեռուսատաալիքը` հղում անելով ԱՄՆ զինված ուժերի իր աղբյուրներին:
     «Կոալիցիան աջակցում է միայն այն ուժերին, ովքեր պատասխանատվություն են վերցրել պայքարել ԴԱԻՇ-ի դեմ»,- հեռուստաալիքին հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչ Ռայան Դիլոնը:
     Հեռուստաալիքի տվյալներով` նոր պայմաններից ելնելով` Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարող խմբավորումներից մեկը լքել երկրի հարավում գտնվող միացյալ ռազմաբազան և այսուհետ կգործի ինքնուրույն:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Daily Beast լրատվականը հայտնել էր, որ ԱՄՆ-ը նոր ռազմավարություն է ընտրել Սիրիայում, որով չի նախատեսվում Ասադի հեռացում իշխանությունից և ենթադրվում է ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ:

8025 | 0
Facebook