Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլուն Պորոշենկոն զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից

11:15, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլուն Պորոշենկոն զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից
     Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տվյալ հրամանը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ քաղաքացիությունից զրկելու պատճառը խաբեությունն է եղել. ուկրաինական անձնագիր ստանալիս Սաակաշվիլին կեղծ տվյալներ է նշել: Սաակաշվիլին քաղաքացիությունից զրկվելու պահին գտնվել է ԱՄՆ-ում: Նա ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է այդ տեղեկությունները: «Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինականը, և նրանց չի հաջողվի զրկել ինձ դրանից: Այժմ ինձ ստիպում են փախստականի կարգավիճակ ստանալ: Դա չի լինի: Ես չեմ պատրաստվում որևէ կարգավիճակ ստանալ: Ես կհասնեմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին»,- գրել է Սաակաշվիլին՝ նշելով, որ ապրում է Ուկրաինայում արդեն 13 տարի: Նրա խոսքով՝ Պորոշենկոն նման որոշում է կայացրել «թաքուն», մինչ նա երկրում չի եղել:
     Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը նրան քաղաքացիություն էր շնորհել 2015թ., ինչպես նաև ստորագրել նրան Օդեսայի նահանգապետ նշանակելու մասին հրամանագիրը: Սակայն արդեն 2016թ. աշնանը Սաակաշվիլին պաշտոնից ազատվեց:
5632 | 0
Facebook