Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կարող է կոշտ պատասխան տալ ամերիկյան նոր պատժամիջոցներին». ԶԼՄ-ներ

10:50, հինգշաբթի, 27 հուլիսի, 2017 թ.
«Ռուսաստանը կարող է կոշտ պատասխան տալ ամերիկյան նոր պատժամիջոցներին». ԶԼՄ-ներ

Ի պատասխան ամերիկյան նոր պատժամիջոցների` Ռուսաստանը կարող է վտարել երկրից ամերիկացի 35 դիվանագետի, ինչպես նաև` կալանքի տակ առնել ամերիկյան դեսպանատան անշարժ գույքը: Այս մասին գրում է Коммерсант-ը` հղում անելով արտգործնախարարության իր աղբյուրներին:
     Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ռուսաստանի, Իրանի և Հս. Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին: Առաջիկայում այդ օրինագիծը կներկայացվի Սենատի քննարկմանն, այնուհետև այն կվավերացնի երկրի նախագահը:
     Օրինագծի վերջնական հաստատման դեպքում այն կդառնա 2014թ. ի վեր ամենամասշտաբային պատժամիջոցային փաթեթը: Նոր սահմանափակումները կվերաբերեն հիմնականում էներգետիկ ոլորտին:

8945 | 0
Facebook